ՀԱՊՀ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի աշակերտներ, ծնողներ մանկավարժներ,

Շնորհավորում ենք բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Սեպտեմբերի 1-ն ազդարարում է ուսումնական նոր տարվա սկիզբը` գիտելիքներով հարստանալու և նոր նպատակներ կյանքի կոչելու: Ոչ ավանդական տոնական այս օրն առանձնակի ջերմությամբ ցանկանում ենք շնորհավորել բոլոր այն աշակերտներին, ովքեր առաջին անգամ են ոտք դնելու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ավագ դպրոց։ Մեր հարազատ Պոլիտեխնիկը գոհունակությամբ ու գրկաբաց ընդունում է մեր շարքերի հերթական համալրումը` ի դեմս Ձեզ և բոլոր հնարավորությունները ներդնում Ձեր որակյալ կրթության ապահովման համար։ Ժամանակակից աշխարհում բանիմաց ու բարեխիղճ մասնագետը պետության հարստությունն է, իսկ մարդու կարևորագույն կապիտալը եղել և մնում է գիտելիքը:
Հավատացած ենք, որ խելամտորեն կտնօրինեք ուսումնառության երեք տարիները` կուտակելով համապատասխան գիտելիքներ ու կարողություններ նվիրական երազանքների կատարման և նպատակների իրագործման համար։
Միաժամանակ ցանկանում եմ, որ դպրոցական տարիները դառնան ձեզ համար երիտասարդական անսպառ եռանդի և տարաբնույթ հետաքրքրությունների իրացման ժամանակահատված:
Սիրելի՛ աշակերտներ, Ձեզ մաղթում ենք բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում:

Բազում շնորհավորանքներ, բարեմաղթանքներ և բարի երթ Ձեզ, սիրելի՛ պոլիտեխնիկցիներ:

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ