ՀԱՊՀ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ Ա․ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի աշակերտներ, ծնողներ մանկավարժներ,

Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Սեպտեմբերի 1-ը ազդարարում է ուսումնական նոր տարվա սկիզբը` գիտելիքներով հարստանալու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբը: Տոնական այս օրը առանձնակի ջերմությամբ ցանկանում եմ շնորհավորել բոլոր այն աշակերտներին, ովքեր առաջին անգամ են ոտք դնելու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ավագ դպրոց։ Մեր հարազատ Պոլիտեխնիկը գոհունակությամբ ու գրկաբաց ընդունում է մեր շարքերի հերթական համալրումը` ի դեմս ձեզ և բոլոր հնարավորությունները ներդնում ձեր որակյալ կրթության ապահովման համար։ Ժամանակակից աշխարհում բանիմաց ու բարեխիղճ մասնագետը պետության հարստությունն է, իսկ մարդու կարևորագույն կապիտալը եղել և մնում է գիտելիքը:
Հավատացած եմ, որ խելամտորեն կտնօրինեք ուսումնառության երեք տարիները` կուտակելով համապատասխան գիտելիքներ ու կարողություններ նվիրական երազանքների կատարման և նպատակների իրագործման համար։
Միաժամանակ ցանկանում եմ, որ դպրոցական տարիները դառնան ձեզ համար երիտասարդական անսպառ եռանդի և տարաբնույթ հետաքրքրությունների իրացման ժամանակահատված:
Սիրելի՛ աշակերտներ, ձեզ մաղթում եմ բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում:

Բազում շնորհավորանքներ, բարեմաղթանքներ և բարի երթ ձեզ, սիրելի՛ պոլիտեխնիկցիներ:

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ