ՀԱՊՀ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԻ ԽՈՍՔԸ

ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի սիրելի՛ աշակերտներ և ծնողներ, հարգելի՛ մանկավարժներ և աշխատակիցներ, շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։ Այս ուսումնական տարին թերևս ամենասպասվածն է բոլորից ու ամենաարտակարգը։ Առողջություն և տոկունություն եմ մաղթում բոլորիս՝ մեր առջև դրված խնդիրները հաղթահարելու, փորձությունից ավելի ուժեղ և ամուր դուրս գալու համար։ Առանձնակի ջերմությամբ ուզում եմ շնորհավորել բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են ոտք դնում ավագ դպրոցի շեմից։ Սիրելի՛ տասներորդցիներ, թող այս օրը դառնա նոր ու լուսավոր ճանապարհի սկիզբ։ Թող այս ուսումնական տարին լինի հույսերի ու նպատակների իրագործման, գիտելիքի ձեռքբերման արգասաբեր տարի։ Դրա հաջողումը կախված է յուրաքանչյուրիս հետևողական ու անխոնջ աշխատանքից։

Հարգանքներով՝ ՀԱՊՀ ավագ դպրոցի տնօրեն Ա․Վ․Պետրոսյան

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ