ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀԱՊՀ-Ի ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան` ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Գոռ Պատվականի Վարդանյանի ընտրության արդյունքները:
Բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է 5 տարի ժամկետով: «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի ընտրությունը տեղի է ունեցել 2021 թվականի մարտի 15-ին:

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ