ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 2020

ՍԻՐԵԼԻ ԴԻՄՈՐԴ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՔԵԶ՝ ԽՈՍՏԱՆԱԼՈՎ ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԵԿԻՐԹ ՄԻՋԱՎԱՅՐ

Պոլիտեխնիկի ավագ դպրոցի 2020-2021 ուսումնական տարվա 10-րդ դասարաններում սովորել ցանկացող աշակերտների դիմում-հայտերի ընդունելությունը իրականացվելու է առցանց տարբերակով ս.թ. հուլիսի 10-ից հուլիսի 25-ը։ Դիմում-հայտերը առցանց ընդունվում են՝ phs.iuniversity.am հղմամբ: Դիմումը լրացնելիս անհրաժեշտ է կցել համապատասխան փաստաթղթերի լուսապատճեները

  1. էլեկտրոնային լուսանկար,
  2. 9-րդ դասարանի ավարտական վկայական,
  3. անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի կամ ծննդյան վկայականի),
  4. Ծնողի անձնագրի:

Պոլիտեխնիկի ավագ դպրոցի 2020-2021 ուսումնական տարվա 10-րդ դասարանի ընդունելության համար հատկացվել է 312 տեղ, ըստ հետևյալ ենթահոսքերի և քանակների.

  • ֆիզիկամաթեմատիկական ենթահոսք -104
  • ինժեներական ենթահոսք – 156
  • տնտեսագիտական ենթահոսք – 26
  • դիզայնի ենթահոսք – 26

Դպրոցի ենթահոսքերը ձևավորելու նպատակով իրականացվելու է դիմորդների գիտելիքների ստուգում 2020թ-ի օգոստոսի 4-ին, 5-ին և 6-ին հետևյալ առարկաներից.

  • ֆիզիկամաթեմատիկական ենթահոսք (մաթեմատիկա, ֆիզիկա – գրավոր),
  • ինժեներական ենթահոսք (մաթեմատիկա, ֆիզիկա – գրավոր ),
  • տնտեսագիտական ենթահոսք (մաթեմատիկա, ֆիզիկա – գրավոր),
  • դիզայնի ենթահոսք (մաթեմատիկա – գրավոր)

Հայտարարությանը կից՝

  1.  ՀԱՊՀ ավագ դպրոցի ընդունելության կարգ 2020
  2. Ընդունելության կազմակերպման ընթացակարգ 2020
  3.  Գիտելիքի Ստուգման Թեստի նմուշ 2020
  4. Պատասխանների Ձևաթղթի նմուշ 2020

Նախորդ տարիների ընդունելության տոմսերը կարող եք գտնել այստեղ
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք 011-71-00-41 կամ 010-52-03-45

 

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ