ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔ

Սույն թվականի մայիսի 4-ին, 7-ին և 14-ին ՀԱՊՀ Երևանի Ավագ դպրոցի 10-րդ դասարանի ինժեներական ենթահոսքի աշակերտները այցելեցին Ինժեներական Քաղաք, Ինժեներական ասոցիացիա ՀԿ-ի անդամ Վան Թեքնոլոջիս ընկերության հրավերով։
Այցելության նպատակն էր աշակերտներին ծանոթացնել ժամանակակից ինժեներական գործընթացներին և խթանել նրանց հետաքրքրությունը այդ մասնագիտության նկատմամբ:
Այցելությունը սկսվեց ցուցադրությունների սրահում, որտեղ տեղի ունեցավ ինտերակտիվ ներկայացում ինժեներության և ինժեներների մասին։
Վան Թեքնոլոջիս ընկերության մասնագետները աշակերտներին ծանոթացրեցին ինժեներական ծառայությունների ամբողջական փաթեթին՝ նախագծումից մինչև պատրաստի արտադրանք։ Աշակերտները ծանոթացան ինժեներների հետ, նախագծման ընթացքին, տեսան արտադրանքի որոշ նմուշներ, տվեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ։ Նրանք մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին արտադրամասում, որտեղ տեսան բազմազան հոսքագծեր և հաստոցներ։ Արտադրամաս այցելելուց առաջ աշակերտները ծանոթացան անվտանգության տեխնիկայի կանոններին։
Այցելության վերջում երեխաները շրջայց կատարեցին Գիտության և Տեխնիկայի Թանգարանում, որտեղ լսեցին հայ անվանի գիտնականների մասին և ծանոթացան հայկական արտադրության նմուշներին։

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ