ԳԻՏԱԿՆԵՐԻ ԼԻԳԱ 2019 ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԽԱՂԱՇՐՋԱՆ

05․03․2019թ․ տեղի ունեցավ ՏՀՏԷ ինստիտուտի և Ինտելեկտուալ հանձնաժողովի համատեղ ուժերով կազմակերպած «Գիտակների լիգա 2019» ինտելեկտուալ փառատոնի գարնանային խաղաշրջանի երկրորդ և ավարտական մրցութային օրը: Ֆակուլտետը/ինստիտուտը ներկայացնող թիմերը՝ 70 ուսանող և աշակերտ, 10 թիմ 2 օր շարունակ իրենց ինտելեկտուալ ուժերն էին չափում այնպիսի խաղերում ինչպիսիք են` «Ինչ Որտեղ Երբ»-ը, «Սեփական խաղ»-ը և «Բրեյն ռինգ»-ը, միայն այս բոլոր խաղերի արդյունքների համախմբով պարզ դարձավ փառատոնի հաղթող թիմերի անունները: Եվ ահա 2 օր համառ և լարված պայքարի արդյունքում մրցանակային աղյուսակը ունեցավ հետևյալ տեսքը ` 1 հորիզոնական – ԷԷ ինտիտուտը ներկայացնող թիմ 2 հորիզոնական – Ավագ դպրոցը ներկայացնող թիմ 3 հորիզոնական – ՏՀՏԷ ինսիտուտը ներկայացնող 2-րդ թիմ։ Միջոցառումը նպատակ ունի կրելու ամենամյա ֆորմատ: Ծրագիրը իրենից ներկայացնում է գավաթ «Գիտակների լիգա» անվանմամբ, նախատեսված է, որ մեկ տարի շարունակ, տարվա չորս եղանակներին համապատասխան կանցկացվեն խաղեր՝ գարնանային, ամառային, աշնանային և ձմեռային խաղաշրջաններ: Յուրաքանչյուր խաղաշրջանում կանցկացվի վերոնշյալ 3 խաղաձևերը: Ծրագրի հիմնական նպատակցներից է ներգրավել ՀԱՊՀ-ի ուսանողությանը և աշակերտներին ինտելեկտուալ ասպարեզ և որ գաղտնիք չէ պոլիտեխնիկական համալսարանի ինտելեկտուալ ներուժը, ապահովել ուսանողներին և աշակերտների հետաքրքիր, ուրախ և միաժամանակ գիտելիք ու փորձ ձեռք բերելու հնարավորությամբ ժամանց, ստեղծել առողջ և ընկերական մթնոլորտ ուսանողների և աշակերտների միջև: Ծրագիրը կրում է կրթադաստիարակչական գաղափար, որի նպատակը պատասխանատու, գիտակից, հասարակայնորեն ակտիվ, ինտելեկտուալ և բազմակողմանի զարգացած ուսանողություն ուղորդելը: Ծրագիրը բացահայտում է ուսանողների և աշակերտների ինտելեկտուալ ձիրքերը և զարգացնում թիմային աշխատանքի ունակությունները, ինչպես նաև հնարավորություն է տալիս ունենալ ինտելեկտուալ խաղերի ասպարեզում բարձր մակարդակի գիտակներ: Միջոցառմանը ներկա էր նաև ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը, ով շնորհավորանքի խոսքեր հնչեցրեց մասնակից ուսանողներին և աշակերտներին, հանձնեց թիմերին մրցանակներ և պատվոգրեր: Շնորհավորում ենք պոլիտեխնիկական բոլոր գիտակներին մաղթելով նրանց նորանոր հաջողություններ ինելեկտուալ ասպարեզներում:

Պոլիտեխնիկի ավագ դպրոցի Ինտելեկտուալ թիմը կազմաված էր 6 հոգուց
1․ Սախաթելյան Միքայել
2․ Հարությունյան Մկրտիչ
3․ Առաքելյան Մարիա
4․ Խաչատրյան Արման
5․ Սիրունայն Դավիթ
6․ Վարդիկյան Արթուր

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ