«ԱՆՄԱՀՆԵՐԸ ՀՐԱՄԱՅՈՒՄ» ԵՆ ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Ապրիլի 12-ին ՀԱՊՀ  ավագ դպրոցում կայացավ  «Անմահները հրամայում են » խորագրով միջոցառումը, որը կազմակերպել էին 11Բ դասարանի աշակերտները՝ հասարակագիտության ուսուցչուհի Արմինե Խլոյանի նախաձեռնությամբ:
Հայը հուսահատվելու և նահանջելու իրավունք չունի, որովհետև հայի կենսագրությունը տառապանքի, նահատակման ու հերոսացման կենսագրություն է: Այսօրվա պայքարը անցյալի պայքարի շարունակությունն է:
Աշակերտները ներկայացրին մեր հերոսների 3 սերնդի պատմություն՝ անձնազոհ ֆիդայիններից մինչև ապրիլյան պատերազմի նորօրյա հերոսներ:
Մեր հերոս տղանների կյանքն ու սխրանքը ապրելու կոչ է: Ապրելու կոչ է ազգի հավաքական զարթոնքի, զգալու, ճանաչելու ոգեղեն արժեքներ՝  զոհանվիրված երազին, գործին, ընթացքին, շարունակությանը:Միջոցառման հերոսը հայ զինվորն էր, որի կերպարը ներկայացվեց այնքան վառ ու բազմակողմանի:
Աշակերտների ոգևորված ելույթները, համոզիչ խոսքը, սրտագին երգերը հուզեցին բոլորին. հիշեցրին ու ոգևորեցին, ապացուցեցին, որ նոր սերունդը արժանի հետնորդն է իր նախնիների, և երբ «Հրամայում են անմահները» ոգին մարմին է առնում, և մարմինը՝ ոգով զորանում:

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ